Բաժիններ՝

Հայկոն, Ավետը և այլք պարգևների են արժանացել Մշակույթի նախարարի կողմից

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ պարգևներ է հանձնել մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը։

Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, շնորհակալագրով, ինչպես նաև պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգևատրեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների: 

«Անկախության զգացողությունը նաև մշակույթով է, որ ամրանում է հասարակության մեջ: Մարդն իրեն զգում է ազատ, անկախ, երբ կարողանում է անկախության այդ շունչն արվեստի միջոցով ներարկել իր գործերի մեջ և փոխանցել մյուսներին: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեր աշխատանիք համար՝ հուսալով, որ այս պարգևները նոր խթան կդառնան հետագա ստեղծագործական կյանքում»,- ասաց նախարարը:

Նախարարության Ոսկե մեդալներ շնորհվեցին «Սասունցի Դավիթ» օպերայում Դավթի դերակատար Մկրտիչ Բաբաջանյանին՝ «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղին բարձր մակարդակով ներկայանալու, երգիչ, երգահան Հայկոյին՝ երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, հաղորդավար Ավետ Բարսեղյանին՝ մշակույթի ոլորտում ունեցած ավանդի և Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտ Արամ Այրումյանին՝ երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930