Բաժիններ՝

Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է վաճառել Էդինսոն Կավանիին

Բրազիլացին չի ցանկանում առաջատարի դերը կիսել թիմակիցների հետ:

ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին Նեյմարին «Բարսելոնայից» տեղափոխվելու ժամանակ խոստացել է «հանձնել» թիմի գլխավոր աստղի դերը, և հիմա բրազիլացին պարտաստվում է հիշեցնել ղեկավարությանն այդ խոստումի մասին:

Ինչպես հայնտի է դարձել Sport.es-ին, Նեյմարը, ով հանրության առջև շարունակում է իրեն հանգիստ պահել, հոգու խորքում շատ բարկացած է «Լիոնի» դեմ խաղի ժամանակ Էդինսոն Կավանիի վարքից:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն արդեն հաղորդել է ՊՍԺ-ի բոսերին, որ նրա և ուրուգվայցու հետագա համագործակցությունն անհնար է, և պահանջել է վաճառել Էդինսոնին:

«Լիոնի» դեմ խաղում (2:0) բրազիլացին թույլ չի տվել Կավանիին իրացնել տուգանայինը, իսկ ուրուգվայցին խլեց Նեյմարից 11-մետրանոցը:

Կավանին ՊՍԺ-ի կազմում անցկացնում է իր 5-րդ մրցաշրջանը, իսկ Նեյմարը թիմում խաղում է 2 ամիս: 2016-18թթ. մրցաշրջանում Կավանին դարձել է 9 գոլի հեղինակ, Նեյմարը՝ 6:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս