Բաժիններ՝

«Յուվենթուսը» դիտարկում է Յան Օբլակին՝ որպես Ջանլուիջի Բուֆոնին փոխարինող

«Յուվենթուսն» իր լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին արժանի փոխարինող է փնտրում, ով 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան:

Իտալիայի չեմպիոնների ներկայացուցիչները կարծում են, որ լեգենդար դարպասապահի փոխարինողը գտնվում է Մադրիդում. ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել Յան Օբլակը: «Յուվենթուսը» հարցում է ուղարկել Իսպանիա՝ դարպասապահի գնի և հնարավոր ձեռքբերման վերաբերյալ: «Ատլետիկոյից» պատասխանել են, որ Օբլակի գինը 100 մլն եվրո է, իսկ նրա համար մղվող պայքարը թեժ է, հաղորդում է AS-ը:

2017թ. ամռանը Օբլակը ցանկանում էր տեղափոխվել ՊՍԺ:

Transfermarkt-ը 24-ամյա դարպասապահին, ում պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2021 թվականին, գնահատում է 40 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930