Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Արկադի Անդրեասյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
50-ից ավելի երկրներ, ներառյալ Բրազիլիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրել են Միջուկային զենքի արգելման պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:
«Իմ զգացմունքները մեծ են, երբ ես Հայաստան եմ գալիս։ Ես միշտ կապված եմ եղել այս երկրին, ինչպես որ իմ պապիկը՝ Սարգիս Տեր-Գրիգորյանը։ 10 տարեկան էի, երբ նա մահացավ, նա սազ էր նվագում, մենք միասին էինք երաժշտություն դարձնում ամեն ինչ։ Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ՝ իմ պապի երկրում, այս հրաշալի երկրում։ Երջանիկ եմ ձեզ հետ կիսել այս երեկոն»,- ասաց նա։
««Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ՝ մենք հող ունենք վերցնելու. այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները»,- այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Քննիչը մանրամասներ է ներկայացրել 11-ամյա երեխայի մահվան ելքով վթարից:
Կատալոնիայի կառավարությունը պլանավորված ագրեսիայի զոհ է դարձել Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից:
Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը,
Պորտուգալիայի ազգային թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կթարմացնի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ, ինչի արդյունքում կբարձրանա ֆուտբոլիստի աշխատավարձը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին:
FIFPro-ն հրապարակել է նախորդ` 2016/2017 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների ցուցակը:
«Այսօր, ցավոք սրտի, անկախության գործընթացն այն մարդկանց ձեռքին է, որոնք ադրբեջանական դաստիարակություն են ստացել, սովետական պրեսի տակ են մեծացել և պաշտոններ վաստակել, կոմունիստ են եղել և այդ արժեքը չեն հասկանում, չեն գիտակցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Այսպիսի խոշոր համաժողովում ամփոփում են եղածը և գաղափարներ են առաջարկում: Այստեղ գործնական քայլեր չեն արվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում են լինում: Սա քաղաքական հնչեղության, ծանոթություններ հաստատելու մասին է: Մենք ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական Սփյուռքի համախմբումը»,- ասաց նախարարը։
Մերձդնեստրի Գերագույն խորհրդի (խորհրդարան) պատգամավորները սեպտեմբերի 20-ին միաձայն քվեարկել են չճանաչված հանրապետությանը դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու դիմում ընդունելու եւ այն ՄԱԿ-ին ուղարկելու օգտին:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել Բիգես ի Ռիելս մունիցիպալիտետի տպարանում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին:
Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հանձնարարել է սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Կատալոնիայում ոստիկանությանը փոխադրել աշխատանքի հատուկ ռեժիմի:
«Մարիա» փոթորիկը մոլեգնում է Պուերտո Ռիկոյի տարածքում:
«Ազատագրում, ձերբազատում, պահպանում, բայց դրա հետ մեկտեղ՝ այն ընկալումն է, որ այդ Հայաստանի տերը մենք ենք: Ինձ թվում է՝ մի քանի դասեր ստացանք, որ որևէ ուրիշը չի գալու պահի, և պետք է մենք պահենք: Երկրորդ ձեռքբերումն այն է, որ մենք բոլորս մեզ արդեն ընկալում ենք մեր պապերի երազանքի մեջ, որտեղ ունենք անձնագիր, ունենք մեր սեփական գումարները, ունենք պետականություն, պետական ինստիտուտներ, ունենք այն բոլոր ատրիբուտները, որով հպարտությամբ քարտեզի վրա կա մի գույն, և դա հայկական գույնն է»:
«Ես առանց մեկնաբանությունների կթողնեի այս հարցը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Հուսով ենք, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, որպեսզի նախագահն իր ասածն անի հաջորդ գարնան նախօրեին: Վստահ եմ, որ նա էլ չի հավատում դրական տեղաշարժին, ուրեմն՝ Հայաստանն իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան»:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը եւս երկու տղամարդու է ձերբակալել Լոնդոնի մետրոյի կայարանում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Սեպտեմբերի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 20-ին ժամանել են Արցախ:
«Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմը չպետք է խոսի որևէ զիջումի մասին»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը վերջին օրերին հայտնել են, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: