Բաժիններ՝

««Ռեալի» հետ պայմանագիրն արդեն ստորագրված է». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ ակումբի հետ նոր պայմանագիրը ստորագրված է: Սպասում ենք «Արքայական ակումբի» պաշտոնական հայտարարությանը:

«Ինչ վերաբերում է նոր պայմանագրի ստորագրմանը, ապա արդեն ամեն ինչ արված է»,- հայտարարել է Զիդանը, ում խոսքերն է մեջբերում ВВС-ն:

Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում, և համաձայնագրի վերաբերյալ ակումբի պաշտոնական հայտարարության ամսաթիվը հայտնի չէ: Օգոստոսին Marca-ն վստահեցնում էր, որ մարզչի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականը:

Զիդանը գլխավորեց «Ռեալը» 2016 թվականին, և այդ պահից սկսած նա մադրիդցիների հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս