Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի և շփման գծում լարվածություն առաջացնելու առիթներ է փնտրում:
Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լը Դրիանը Փարիզում բանակցություններ են անցկացնում:
«Ատլետիկոյի» նախագահ Անտուան Գրիզմանը մեկնաբանել է, թե ինչու մնաց մադրիդյան թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փոխարեն:
«Արտահանման աճը կատարվել է գյուղմթերքի ու թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին։ Օրինակ՝ պոմիդորի արտահանումը 15 տոկոսով աճել է, խաղողի արտահանումը՝ 10 տոկոսով։ Մենք նույնը տեսնում ենք նաև 2017 թվականի մասով՝ 25 տոկոսով այս տարի արտահանումն աճել է. մեզ դա ուրախացնում է: Հայաստանն այս տարեսկզբի դրությամբ արդյունաբերական արտադրանքի տեմպերով առաջատարն է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13 տոկոս աճ»:
«Մենք չգիտենք մանրամասները, թե ինչ զենքի, ինչ արժեքի մասին է խոսքը, ինչ քաղաքական պահանջներ են դրվում։ Հնարավոր է, որ այդ քաղաքական պահանջները Հայաստանի համար ընդունելի չեն, մենք չգիտենք»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում միջնորդ լինել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև:
«Մանկունյանցիները» ձգտում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, մանկունյանցիների հարձակվող Ալվարո Մորատայի համար «Ռեալին» առաջարկել են 80 մլն եվրո, բայց մերժման են արժանացել: Մորատան ցանկանում է հեռանալ «Ռեալից», բայց մադրիդցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 90 մլն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու մեկամյակը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:
«Իհարկե, որոշակի քաղաքական ճնշում պետք է կիրառվի Բաքվի հանդեպ։ Կարվի՞ դա, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարվի, այդ հարցերը պետք է ուղղել քաղաքական գործիչներին և դիվանագետներին»։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ:
Բարձր ճնշման դեմ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ կարտոֆիլը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովին և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Օլեգ Բաժենովին:
Վերջին շրջանում գյումրեցիների կողմից «Այսօր» լրատվականը հաճախ է ստանում բողոքներ այն մասին, որ «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Ղարս մասնաճյուղի կողմից իրականացվող անջատումները պարբերական բնույթ են կրում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել հայկական վարորդական իրավունք ունեցող օտարերկրացների` իրենց երկրների տարածքներում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` հայտնելով, որ այդ հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը, որտեղ «Գանձասար-Կապանը» կընդունի Մոնտենեգրոյի «Մլադոստին»:
Չգիտես ինչու՝ էներգետիկ ոլորտում էլ մենք գերադասում ենք հարցերը քննարկել զուտ քաղաքական (ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական) տեսանկյունից: Տխուր է, բայց մեզ փորձում են համոզել, որ սեփական երկրի էներգահամակարգի զարգացումը համարյա աշխարհաքաղաքական կամ տիեզերամասշտաբ խնդիր է:
Ռուս մասնագետն անգլիական ակումբի մարզչի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցի տնօրենը պետք է լինի հանրային դեմք, որպեսզի կարողանա դիմանալ տարատեսակ ճնշումներին։
Երևանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։
«Մեզ համար, կարծում եմ, այդքան էլ հետաքրքրություն կամ նորություն չի պարունակում այն առումով, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, մեզ համար ավելի ճանաչելի և տեսանելի է»:
Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին: Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի:
«ՀՀԿ-ն համոզողների և չհամոզողների ցուցակներ չի գրում, և խնդրում եմ՝ մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ դուրս գան այդ կոմպլեքսներից։ Հանրությանը հայտարարում եմ՝ մեր ընդդիմադիր բոլոր գործընկերները ռադիկալ ընդդիմադիրներ են, այսուհետ այդ խոսակցությունը փակենք և սկսենք լուրջ գործով զբաղվել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Շիրակ Թորոսյանի խոսքով` Վրաստանը սահմանել է կարգ, ըստ որի՝ որոշակի ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի համարվող անձինք, ովքեր հայկական վարորդական իրավունքներ ունեն, պետք է դիմեն համապատասխան մարմիններին` ստանալու վրացական վարորդական իրավունքներ: Նա տեղեկացրեց, որ Վրաստանում տուգանքներ են կիրառվել հենց այդ մարդկանց նկատմամբ, ովքեր սահմանված ժամանակահատվածում չեն դիմել վրացական վարորդական իրավունքներ ստանալու համար:
«Մենք առավելություն ունենք, բայց մեր հաղթանակը երաշխավորված չէ: Մեզ համար ավելի ձեռնտու կլիներ, որ առաջին խաղը Հայաստանում խաղայինք»,- նշում է Դեյան Վուկիչևիչը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը հուլիսի 6-ին ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Մենք մյուս երկրներում հայկական բիզնեսի խոչընդոտների վերացման համար լուրջ աշխատանքներ ենք տանում: ԵԱՏՄ երկրներն, ընդունելով ազգային օրենսդրությունները, որոշ չափով դրանք չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք նմանատիպ խոչընդոտներ, ապա անմիջապես վերացնում ենք, քանի որ դրանք չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից երկրում հավատարմագրված դեսպանությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջնագիծ տանելու փաստը: