
«Գեղեցիկ չէր լինի «Ատլետիկոյից» հեռանալ, երբ ակումբի վրա տրանսֆերային արգելք էր դրված. ես այդպիսի մարդ չեմ». Անտուան Գրիզման

«Ատլետիկոյի» նախագահ Անտուան Գրիզմանը մեկնաբանել է, թե ինչու մնաց մադրիդյան թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փոխարեն:
««Ատլետիկոյում» մնալու իմ որոշման գլխավոր պատճառն ակումբի տրանսֆերների վրա դրված արգելքն էր: «Ատլետիկոն» երբեք այդքան շատ իմ կարիքը չուներ, և ես զգացի, որ պետք է մնամ: Այդպիսի պահին հեռանալը գեղեցիկ չէր լինի: Ես այդպիսի մարդ եմ:
Իսկ ի՞նչ կլինի հաջորդ ամռանը: Եթե անկեղծ լինեմ՝ չգիտեմ: Հաջորդ մրցաշրջանը ես կանցկացնեմ «Ատլետիկոյում», իսկ հետո ամեն ինչ պարզ կլինի: Հիմարություն է այժմ քննարկել, թե ինչ կլինի հաջորդ տարի»,- ասել է Գրիզմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը