
«Ռեալը» հերթական անգամ հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Մորատային

Մանկունյանցիները պատրաստ են հրաժարվել տրանսֆերից:
«Մանկունյանցիները» ձգտում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, մանկունյանցիների հարձակվող Ալվարո Մորատայի համար «Ռեալին» առաջարկել են 80 մլն եվրո, բայց մերժման են արժանացել: Մորատան ցանկանում է հեռանալ «Ռեալից», բայց մադրիդցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 90 մլն եվրոյի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Մորատան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 26 խաղ, որոնցից 14-ում է դաշտ դուրս եկել հիմնական կազմում: 2016-17թթ. մրցաշրջանում հարձակվողը դարձել է 15 գոլի և 4 ասիստի հեղինակ:
Ավելի վաղ բրիտանական մեդիան հաղորդել էր, որ «Ռեալը» մերժել է մանկունյանցիների 68 մլն եվրո արժողությամբ առաջարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը