Բաժիններ՝

Juno զոնդն սկսել է տվյալներ հաղորդել Յուպիտերի Մեծ կարմիր բծի մասին

Ամերիկյան Juno («Յունոնա») ավտոմատ միջմոլորակային կայանը բարեհաջող կերպով կապի մեջ է մտել Երկրի հետ եւ սկսել գիտական տվյալների հաղորդումն այն բանից հետո, երբ հուլիսի 10-ին թռել է Յուպիտերի առեղծվածային Մեծ կարմիր բծի վրայով։

Այդ վիթխարի մթնոլորտային մրրիկի լուսանկարները, որը գոյություն ունի, ենթադրաբար, արդեն ավելի քան 350 տարի, ենթադրվում է հրապարակել հուլիսի 14-ին:

Այս մասին հուլիսի 11-ին ՏԱՍՍ-ին հաղորդել է Սան Անտոնիոյում (Տեխասի նահանգ) Հարավ – արեւմտյան հետազոտական ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Դեբ Շմիդը: Գիտահետազոտական կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է, ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) եւ Միացյալ Նահանգների մի շարք այլ ինստիտուտների հետ զբաղվում է Juno-ի առաքելության օժանդակմամբ:

«Տիեզերական ապարատը «տուն զանգահարեց» այն բանից հետո, երբ թռչում Էր (Մեծ կարմիր բծի վրայով): Տվյալները հաղորդվում են»,- հայտարարել է Շմիդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս