Բաժիններ՝

Վթար Վաղաշեն գյուղի մոտակայքում. մեքենան շրջվել է

Հուլիսի 12-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարի 7-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 35 DX 864 և «Volkswagen Passat» մակնիշի 34 CO 154 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փակաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս