Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ԲԱՏԷ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:

Բորիսովում կայացած խաղում առաջինը խաղի հաշիվը բացեցին ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները: Հանդիպման 43-րդ րոպեին գոի հեղինակ դարձավ Ալեքսեյ Ռիոսը: Երկրորդ կեսի 77-րդ րոպեին Արտակ Դաշյանի անցումից և փոխանցումից հետո ինքնագոլ գրանցվեց: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց նույն Ռիոսը:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Երևանի Հանրապետական մարզադաշտում հուլիսի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս