ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջող փորձարկման մասին:
Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, ինչ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ Ավստրիայի նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ քարտուղարության հետ:
Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։
«Խնդրում եմ՝ այս գումարը ներդրեք, որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ դառնա»,- այսօր ԵՄ կողմից ֆինանսավորվող «STRONG CSOs» ծրագրի կազմակերպած «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով հանրային միջոցառման ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների անունները, այս մասին ասաց Պոդլասկայի ներկայացուցիչ Յարոսլավ Վորոբեյլը։
168.am-ի դիտարկմանը, որ Ջրպետկոմի նախագահը հայտարարել է, թե ջրի մի մասն ուղղվելու է ջրամաբար, ո՞րն է դրա տրամաբանությունը, Լ.Գալստյանը պատասխանեց. «Սուտ է ասում: Է, Սևանում ջուրը մնացել է, տանում ես ջրամբար, որ ի՞նչ անես: Ինքը բլթացրել է` հայերեն ասած: Էդ մարդիկ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, իսկ նման մարդկանց ասածները քննարկելն իմաստ չունի»:
Ավելի քան 2,7 հազար ուկրաինացի զինվորականներ են զոհվել եւ 10 հազլարից ավելին վիրավորվել Ուկրաինայի արեւելքի ուժային գործողությունների գոտում:
Հուլիսի 3-ին ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ:
ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 75 պատգամավոր: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Թերթի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են զրույցի մանրամասներին, հեռախոսազրույցը կրել է «սիրալիր, սակայն շիտակ բնույթ»:
2017-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից 356 մլն 683 հազար դոլարի կապիտալի արտահոսք է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն դոլարով: Գումարի ահռելի մասը՝ մոտ 144 մլն դոլարը, գնացել է ՌԴ, իսկ 64,4 մլն դոլարը՝ ԱՄՆ: Պատկերն ամբողջական դարձնելու համար նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքը 7,9 մլրդ դոլար է եղել:
Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում։
Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են:
Մյուս պարգևատրվածը ևս պատահական մարդ չէ, Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ:
«Շատ երկրներում ոչ թե հեռացնում են, այլ դատական կալանք են նշանակում՝ այդ թվում նաև փաստաբանին։ Իսկ դատարանի դահլիճից հեռանալ առանց դատավորի թույլտվության՝ սա արդեն դժվար են պատկերացնում Արևմուտքում»։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերն անցած և Ռաքքա մեկնած բրիտանուհի Սալլի Ջոնսը ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն զինյալները նրան դա թույլ չեն տալիս:
Աստանայում սկսվել է Սիրիայում զինադադարի երաշխավորների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի աշխատանքային խմբի նիստը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի:
ԿԺԴՀ-ի կողմից հուլիսի 4-ի առավոտյան արձակված բալիստիկ հրթիռը թռել է շուրջ 40 րոպե եւ ընկել, հավանաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին:
Ասում են, թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաև իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին:
Ճապոնիայի Նագասակի քաղաքում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ:
Իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած և այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները:
2 տղամարդու՝ 40 և 45 տարեկան, մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաև 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։ Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։
Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը:
Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է,որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա: Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով:
Երևանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը: