
Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում Սևան լճից լրացուցիչ ջրառի հարցն է (ուղիղ)

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 75 պատգամավոր: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել: