Չելյաբինսկում հայ եղբայրներ են խեղդվել իրենց մանկահասակ երեխաների հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սևաստոպոլում՝ «Վասիլի» լողափի մոտակայքում (Բալակլավա) Հայաստանի քաղաքացիներ են խեղդվել։ Ինչպես հայտնում է РИА Крым-ը, այս մասին քաղաքիական պաշտպանության միջոցառումների ապահովման վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Բեսպալին ասել է քաղաքային իշխանության խորհրդակցվության ժամանակ։ «Հուլիսի 1-ին «Վասիլի» լողափում, չնայած փոթորիկի մասին նախազգուշացումներին, Հայաստանի քաղաքացին գնացել է լողալու, և, ցավոք, խեղդվել է։ Կատարվել են որոնողական աշխատանքներ, և դիակը հայտնաբերվել է միայն հուլիսի 2-ին»,- ասել է Բեսպալին։ Նա նաև տեղեկացրել է, որ դիակյը փոխանցել են ՆԳՆ մարմիններին, մահվան պատճառը ճշգրտվում է։

Նախօրեին էլ ողբերգական պատահար է տեղի ունեցել ՌԴ Չելյաբինսկի շրջանում, որի հետևանքով հայեր են խեղդվել, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ: Սարսափելի պատահարը, որը յոթ կյանք է խլել, տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդկանցից մեկը իր և 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա գետի վրայով, նավակն շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ, նրանք օգնություն են կանչել, գոռացել, ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝օգնություն ցույց տալու, սակայն խեղդվել են իրենք ևս:

2 տղամարդու՝ 40 և 45 տարեկան, մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաև 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։ Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։

Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։ Ըստ NEWS.am-ի, «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, ովքեր Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել արդեն մի քանի տարի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս