
Սևանում հանգստյան գոտու մոտ կրակոցի ձայներ են լսվել

Հուլիսի 3-ին ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 1985 թ. ծնված Ա. Ա.-ն, որը ներկայացրել է ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, և կրակված 2 պարկուճները:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: