«Այս ուղղությամբ աշխատանքները ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
50 երկրների պատվիրակություններ են պլանավորում մասնակցել ՄԱՔՍ-2017 ավիասալոնին, հայտարարել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Լադիգինը, որը գլխավորում է սալոնում ընեկրության պաշտոնական պատվիրակությունը։
«Գազպրոմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից ամենաշատ բնական գազ է արտահանվում դեպի Գերամանիա (ընդհանուր վաճառքի 16.7 տոկոսը): 2016թ. հուլիսից մինչև 2017թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունն ընդհանուր առմամբ վաճառել է 248.2 մլրդ խմ գազ:
Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի եզրափակչում հաղթեց Մարին Չիլիչին՝ նվաճելով Մեծ սաղավարտի 19-րդ տիտղոսը և 8-րդը Լոնդոնում: Շվեյցարացու տրիումֆը բուռն ռեակցիա առաջացրեց, որից անմասն չմնաց նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող:
«Այսօր Փոթի, Բաթումի նավահանգստից կարելի է մի քանի հարյուր դոլարով մինչև 25 տոննա բեռնատարողությամբ կոնտենիերներ արտահանել յուրաքանչյուրր նավահանգստային երկիր»,- ասաց պարոն Առաքելյանը։
«Այդ պահին Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի կողմից նման գաղափարի հնչեցման պարագայում պատասխան ելույթով հանդես եմ եկել ես եւ ընդգծել եմ, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում: Ցավում եմ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ հատվածական են ներկայացրել քննարկման բովանդակությունը»:
Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակետային գնդի գրավումը ուղիղ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին էր։ Զինված անձինք, որոնք ավելի ուշ հայտարարեցին, որ համարվում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ, գրավել էին ՊՊԾ գունդը, ինչ հետևանքով սպանվել էր 3 ոստիկան, վիրավորվել էին և՛ խմբի անդամները, և՛ ոստիկանները։
«Կառավարության ծրագիրը 2017-2022թթ. համար է, սակայն արդեն ունենք որոշակի նախանշված գործողությունը, մասնավորապես՝ էկոլոգիական քաղաքականության նոր հենքի մշակում, որոշակի գործողություններ՝ կապված արարատյան արտեզյանի վերահսկման մեխանիզմների ներդրման հետ, և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը։
Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մուրճ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է հանցագործության գործիքը։ Նշանակվել են փորձաքննություններ:
Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետն առանձնացրեց այն կարևոր շեշտադրումները, որոնք կային «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում:
Ճապոնիայում ուժեղ շոգերի հետևանքով մի քանի օրվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 610 մարդ:
2017թ. բյուջեով ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում՝ կապիտալ, նախատեսված են 226 մլրդ դրամ։
Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրում արտակարգ դրությունը կրկին՝ արդեն չորրորդ անգամ երկարաձգելու մասին վարչապետի առաջարկը:
168.am-ի հետ զրույցում Զաքարեաշվիլին նշեց, որ անկախ քաղաքական իրավիճակից ու տարբեր հայտարարություններից՝ Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հետ կապված շատ տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է համատեղ լուծվեն։
Գերմանիայի հարավ – արեւմուտքի Շոռնդորֆ քաղաքում (Բադեն Վյուրտեմբերգի Ֆեդերալ Երկրամաս) անկարգություններ են տեղի ունեցել անցյալ հանգստյան օրերին ժողովրդական զբոսահանդեսների ժամանակ:
«Մենք նույնիսկ չենք մտածել Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին, քանի որ նա չափազանց կարևոր է «Ռեալի» համար:
6,2 մագնիտուդով հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Բերինգի կղզուց ոչ հեեռու: Այս մասին հաղորդել է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայություն» դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:
«Հիմնական մեղավորությունը դրվում է ասադյան ուժերի վրա, որ հնարավոր չի լինում ընդհանուր հայտարարի գալ։ Սրան զուգահեռ՝ Մերձավոր Արևելքում փոխվում է անվտանգության միջավայրը․ահաբեկիչների բնօրրանը թիրախավորելով՝ ահաբեկչությունը փորձ է արվում ավելի արտահանել»։
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:
Լիբիական բանակը պետք է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Տրիպոլիում կառավարող երկրի ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը՝ պատասխանելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հավթարի հետ գլխավոր տարաձայնության մասին հարցին։
Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում ներկա է գտնվել կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակային ֆիլմերի եռօրյա ցուցադրության փակման արարողությանը, որի ժամանակ ներկայացվել է «Վերջին բնակիչը» ֆիլմը:
Հուլիսի 16- ին Բարեկամավան գյուղում օձը կծել է 9-ամյա տղայի։
«Դա կփակի Եվրամիությանն անդամակցության դուռը»,- EU Observer-ին ասել է Յունկերը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը Վրաստանում հանդիպել է Վրաստանում մայիսի 29-ին առևանգված, այնուհետև ապօրինաբար Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլի կնոջ և փաստաբանի հետ: