«Հաց բերողը» ՊՊԾ տարված հացի մեջ «ժուչոկներ» է հայտնաբերել. Ցուցմունքներ. aysor.am

«Հաց բերողը» ՊՊԾ տարված հացի մեջ «ժուչոկներ» է հայտնաբերել. Ցուցմունքներ. aysor.am

Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակետային գնդի գրավումը ուղիղ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին էր։ Զինված անձինք, որոնք ավելի ուշ հայտարարեցին, որ համարվում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ, գրավել էին ՊՊԾ գունդը, ինչ հետևանքով սպանվել էր 3 ոստիկան, վիրավորվել էին և՛ խմբի անդամները, և՛ ոստիկանները։

Aysor.am-ը շարունակում է ներկայացնել ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական բազամահատոր գործի մեղադրական եզրակացությունը մաս-մաս և այսօր ներկայացնում ենք ՊՊԾ գունդը գրաված զինյալներին մեքենայով սնունդ տեղափոխած Արթուր Սարգսյանի մեղադրանքը ու նրա մասին ցուցմունքները։ Արթուր Սարգայանը, որին նրա արարքից հետո կնքեցին «հաց բերող» անունով, հիշեցնենք, մահացել է ծանր հիվանդության հետևանքով։

Ըստ մեղադրանքի, Արթուր Սարգսյանն իր «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայով, անցնելով ՀՀ իրավապահ մարմինների կողմից արգելափակված տարածքը, միացել է նշված գնդի վրա զինված հարձակում կատարած խմբի անդամներին: Արդեն ՊՊԾ գնդում նա ունեցել է զենք ու ստանձնել խմբի անդամների արտաքին աշխարհի հետ կապի ապահովման գործը:

Մասնավորապես, մեղադրական եզրակացության համաձայն, Սարգսյանը կապի միջոցների անխափան աշխատանքն է ապահովել, վերացրել է գնդի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցների անսարքությունը։ Բացի այդ, Արթուր Սարգսյանը հայտնաբերել ու ոչնչացրել է գնդի տարածք ուղարկված սննդի և դեղորայքի պայուսակներում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թաքցված տեսաձայնագրող հատուկ միջոցները՝ «խափանելով զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն ուղղված իրավապահ մարմինների գործողությունները»:

Արթուր Սարգսյանին առաջինը հանդիպում ենք ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի ցուցմունքից։ Վերջինն ասել է, որ Արթուրը մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է եղել, կիբեռնետիկայի մասնագետ և կարգավորել է հեռակապի հետ կապված հարցերը: «Մեծ դինամիկներ է դրել ու հնարավորություն ստեղծել, որ ներսի զինված անձինք շփվեն ժողովրդի հետ», -ցուցմունքում ասել է Գևորգ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանը նույն խմբի անդամ Արմեն Լամբարյանի Սպիտակի թիմից է, իսկ այս թիմի շատ անդամներ, ի տարբերություն խմբի մյուս անդամների, տվել են ցուցմունքներ, շատ դեպքերում՝ հենց «Սասնա ծռերի» դեմ։

Այնուհետև «հաց բերողի» մասին հանդիպում ենք այս գործով տուժող ճանաչված «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության թիվ 4 ենթակայանի բուժակ Դավիթ Տոնոյանի ցուցմունքում։ Այդ ցուցմունքից պարզ է դառնում, որ հենց Դավիթ Տոնոյանն է եղել Սարգսյանի՝ ՊՊԾ գունդ անվտանգ մուտք գործելու երաշխավորը։

Դավիթը, մասնավորապես, նշել է, որ զինված խմբի անդամներն իրեն ասել են, որ դուրս գա և կանգնի գնդի դարպասների դիմաց, որպեսզի նրանց հաց բերող Արթուր Սարգսյանը կարողանա մեքենան անվտանգ գունդ մտցնել: Տոնոյանը կատարել է նրանց պահանջը ու դուրս է եկել գնդի տարածքից և կանգնել դարպասներից մի քանի մետր հեռու: Այդ պահին Արթուր Սարգսյանը «ՎԱԶ 21010» մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով մտել է գնդի տարածք:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Սալվադոր Խեչոյանի ցուցմունքում ևս հիշատակվում է Արթուր Սարգսյանը։ Սալվադորը նույնպես ասել է, որ Սարի թաղի բնակիչ Արթուրը իր մեքենայով զիված խմբի անդամներին սնունդ է հացրել։ Նաև նշել է, որ Արթուր Սարգսյանը իր հետ զենք չի ունեցել, բայց մտնելով ՊՊԾ գունդ, սկսել է զենք կրել ու մյուսների հետ շրջել գնդի տարածքում, հսկել պատանդ բժիշկներին։ Բացի այդ, Սալվադորի խոսքով, ինքը պարզել է, որ Արթուրը տիրապետում է բարձր տեխնոլոգիաներին, քանի որ Արթուրը դրսից սննդի հետ ուղարկված բժշկական պայուսակում քողարկված ձայնագրող միկրոչիպեր՝ «ժուչոկներ» է հայտնաբերել: «Արթուրը, «տաքսի սերվիսների» հաճախականությունները որսալով, կապ է ապահովել գնդի անդամների միջև, նաև հայտարարություններ է տարածել», – ցուցմունքում նշել է Սալվադորը:

Այս գործով մյուս տուժող «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության բժիշկ Նորայր Թևանյանն իր ցուցմունքում նշել է, որ իրեն տպավորել են խմբի անդամներից Արմեն Բիլյանը, որին մի մասը «Բիլայն» է ասել, Արմեն Լամբարյանը, որը սպիտակցիների թևի առաջնորդն է եղել, Մարտիրոս պապը (Դեդ), Գևորգ պապը և Սարի թաղցի Արթուրը, որը զինված անդամներին սնունդ է հասցրել, զենք վերցրել, «կամուֆլյաժը» հագել ու բոլորի պես սկսել է շրջել տարածքում, նաև հսկել է իրենց:

Նորայրը նաև պատմել է, որ երբ իրենց հսկող խմբի անդամներ Սեդրակ Նազարյանն ու Արթուր Սարգսյանը քնած են եղել, ինքը իր գործընկեր Մալինա Մարգարյանի հետ միասին փախչել է ՊՊԾ գնդից։

Նկատենք, որ «Սասնա ծռեր» խմբի մի մասը ցուցմունքներ չի տվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։