Բաժիններ՝

Վենեսուելայի նախագահն իրեն համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով նախագահ Մադուրոյի խոսքերը:

«Ես նման եմ Սադամ Հուսեյնին. ողջ Սադամ Հուսեյնին»,-պետական հեռուստաընկերության ուղիղ հեռարձակման ժամանակ նշել է Մադուրոն:

Նա այս խոսքերն ասել է Կարակասի մեծ դահլիճում՝ կրելով զինվորական խայտաբղետ համազգեստ և հատուկ ջոկատայինի կարմիր բերետ:

Սադամ Հուսեյնը տապալվել է 2003 թվականի ապրիլին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից գլխավորվող հակաիրաքյան կոալիցիայի ուժերի՝ Իրաք ներխուժելու արդյունքում: Դատարանի կողմից մեղադրվել էր 1982 թվականին 148 իրաքցիների սպանության մեջ և դատապարտվել մահապատժի, որն իրագործվել է 2006 թվականի դեկտեմբերին:

Դեռևս ապրիլ ամսից երկրի Գլխավոր դատարանի կողմից Ազգային վեհաժողովի լիազորությունները խիստ կրճատելու վերաբերյալ որոշուման ընդունման արդյունքում Վենեսուելայում ընթանում են զանգվածային ցույցեր: Չնայած նրան, որ որոշումը չեղյալ էր հայտարարվել, այդուհանդերձ ընդդիմադիները, դուրս գալով մայրաքաղաքի փողոցներ, պահանջել են դատարանի անդամների հրաժարականը և արտահերթ ընտությունների կազմակերպում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ցուցերի արդյունքում տուժածների թիվն արդեն հասել է 90-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս