ԱՄՆ-ի նախագահի հարազատները հետաքննվում են
Ներկայացուցիչների պալատի քաղաքական փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին կոչ է արել Թրամփի թիմին՝ տրամադրել իրենց ամբողջ նամակագրությունը Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Չափազանց լուրջ բաներ են տեղի ունեցել, որոնց թվում են քարոզարշավի ֆինանսական խախտումներ, ընդդիմադիրների վերաբերյալ անառողջ հետաքրքրություն, օտար կառավարության կամ պետության կողմից տեղեկության և փաստաթղթերի տրամադրում, արժեքավոր նվերների ընդունում: Այս ամենը թունավոր ծառի պտուղներ են»,- ասել է Փելոսին:
Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը ցանկանում է լսել Դոնալդ Թրամփ կրտսերի վկայությունը այս առիթով: Նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն իր հերթին պատրաստվում է վկայություն տալ փակ նիստի ընթացքում: Դեմոկրատները պահանջում են, որ նա զրկվի գաղտնի տեղեկության տրամադրման իրավունքից: