Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով
Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. հուլիսի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Հուլիսի 14-ին, ժամը 9.10-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 23/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Հայասա» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Կատարվում է քննություն:
Պերուի նախկին նախագահ Օլյանտա Ումալան, ով կնոջ հետ միասին դատապարտվել էր մեկ ու կես տարվա ազատազրկման, պատիժը կկրի Diros բանտում, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում Պերուի ևս մեկ նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակման ժամանակ երկու գերմանացու մահվան հանգամանքը:
Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ:
Թուրքիայի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ:
Հուլիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին: Հուլիսի 14-ին IDS և TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու և 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
Հուլիսի 15-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության քրեական հետախուզտանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Բ-ն։
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա:
Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից:
Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը՝ համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ:
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին շրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ութ մարդ մահացել է, իսկ մեկն անհետ կորել:
Նախկին մարզպետ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիում մեծ գրասենյակ է բացում, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Ոստիկանության համակարգում այսօր՝ հուլիսի 15–ին տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ և այլն։
Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նոր ուսումնական տարվա համար հատկացվել են պետպատվերով տեղեր, յուրաքանչյուրում՝ երկուսը:
Հուլիսի 15-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:
Ինչպե՞ս կանգնեցնել ռուսական այս «գրոհը», որի վերջը չի երևում։ Չէ՞ որ ռուսական տիրույթում գտնվելու վնասները, ըստ էության, ավելի շատ են, իսկ օգուտները՝ աննշան։ Ոչ Ղարաբաղի հարցում կարողացանք օգտվել մեծ եղբոր աջակցությունից, ոչ տնտեսական առումով շահեցինք և դեռ քաղաքակիրթ աշխարհին մասն կազմելու գործընթացից էլ դուրս մնացինք։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն, ասել էր. «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»: Այս հայտարարությանը հաջորդեց իշխանության տարբեր ներկայացուցիչների հակադարձումները, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր:
Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով: