Գազար՝ կորեական ձևով
Բաղադրիչներ
1. Գազար – 1 կգ
2. Բուսայուղ – 100 գ
3. Սխտոր – 2 ատամիկ
4. Սոխ – 1 հատ
5. Համեմի սերմ (մանրացրած) – 1-2 թ/գ
6. Քացախ (5 տոկոսանոց) – 2 ճ/գ
7. Աղ – 3 թ/գ
8. Կծու պղպեղ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Մեկ կգ գազարը մաքրել, լվանալ և կտրատել 3 միլիմետրանոց երկար ձողերի: Դա պետք է անել ձեռքով:
2. Կտրատված գազարին ավելացնել 3 թ/գ աղ, խառնել, մի փոքր սեղմել և թողնել մի կողմում: Դնել թեքությամբ, որպեսզի հյութը հոսի:
3. 1 հատ սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել: Մանր կտրատել նաև կծու պղպեղը:
4. Հաստ հատակով թավայի մեջ տաքացնել 100 գ բուսայուղը, տապակել սոխը՝ մինչև թափանցիկ դառնալը, հանգցնել կրակը և ավելացնել 2 թ/գ մանրացրած համեմի սերմը և մանրացրած կծու պղպեղը, խառնել, թողնել, որ սառչի:
5. Մանրացնել 2 ատամիկ սխտորը, հեռացնել գազարի հյութը: Գազարին ավելացնել պատրաստի սխտորը, 2 ճ/գ քացախը, համեմունքներով պատրաստած սոխը և խառնել: Թողնել աղցանը մի քանի ժամ, այնուհետև կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը