«Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։
«Բնականաբար, պետք է առաջանային, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի և մենք արդեն միջնորդավորվում ենք միասնական տնտեսական տարիֆի միջոցով, բացի դրանից, այդ հարաբերությունները կարգավորվում են այլ սահմանային կետերով, այսինքն` Հայաստան կարող է ապրանք մտնել այլ տեղրից ևս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` մեկնաբանելով ՀԲ զեկույցը, ըստ որի` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն երրորդ երկրների հետ առևտրում խնդիրներ ունի:
Հունիսի 23-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետներից մեկը և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրան. ձեռքից վերցրել են ատրճանակը, ձեռնոցը, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել է փախուստի:
Ավելի քան 50 հազար մարդ հունիսի 25-ի երեկոյան 90 կիլմետր երկարությամբ «կենդանի շղթա» են կազմել Լյեժի մերձակա Tihange ատոմային էլեկտրակայանի ցանկապատից մինչեւ Գերմանիայի Ախեն քաղաք:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ:
Վ.Արամյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների համար ցանկալի նավթի ցածր գինը: Նախարարը նավթի գները համեմատեց ծանրոցներ բարձրացնելու հետ, երբ կարողությունը 70 կգ է , բայց պետք է բարձրացնել 120 կգ. :
Թուրքիայի զինված ուժերը Բինգյոլում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախման հետևանքով նոր կորուստներ են գրանցել:
Թուրքիայի ափերը ողողող Էգեյան ծովում հունիսի 26-ի առավոտյան կրկին երկրաշարժ է գրանցվել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը, զանգվածային լրատվության միջոցներով անդրադառնալով իր պաշտպանյալին պատժախուց տեղափոխելու փաստին, մասնավորապես նշել է, թե «ՔԿՀ-ն Արայիկ Խանդոյանին գումարը որպես արգելված իր լինելու մասին երբևէ չի տեղեկացրել»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ ուշադրությունը կենտրոնացնել էներգակիրների մատակարարումների բնագավառում Միացյալ Նահանգների գերիշխող դիրքի ամրապնդման վրա:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին:
Վ.Արամյանը չհամաձայնեց, որ պարտքի կառավարում չունենք, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ երկրներում տեխնիկական օժանդակություն է տրամադրում պարտքի հետ կապված, տալիս է գործիքակազմը. «Մենք միակն ենք, որ կարողացանք ազգային արժույթով ներքին տնտեսությունում 30-տարիանոց պարտք փակել»:
Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu):
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Ներկայացնում ենք շատ փոքրիկ հատված հայկական զինուժի պատասխան հարվածներից վերջին օրերին…
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմամբ Ռուսաստանը մտադիր է վրեժխնդիր լինել Կիեւից:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ Հնդկաստանը շուտով կդառնա մի երկիր, որը նման է Միացյալ Նահանգերին իր քաղաքացիների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման տեսակետից:
«Եթե պարտք չվեցնեինք և չներդնեինք տնտեսության մեջ, երկու էֆեկտ էր լինելու` ոչ միայն տնեսական ավելի ցածր ցուցանիշներ կունենայինք, անգամ բացասական ցուցանիշներ, այլ նաև արտարժութային շուկայում ճնշումներ կլինեին»,- ասաց նախարարը:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը պաշտպանող ցանցահենները հունիսի 25-ին կառավարական մի քանի պորտալներ են «կոտրել» ԱՄՆ-ում, ինչի մասին հայտնել է Associated Press-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ:
Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին ընդառաջ գերմանական կողմը հայտնել է, որ չի ցանկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մի քանիսի մուտքը երկիր:
Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվում էր վարչական հսկողությունից խուսափելու մեղադրանքով։
Telegram մեսենջերն օգտագործվել է ահաբեկչական այն գործողության կատարողի եւ ղեկավարողի կողմից, որն ապրիլի 3-ին իրականացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում:
Ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:
Հարավային Կորեայի նախորդ վարչակազմը՝ նախագահ Պակ Կըն Հեի գլխավորությամբ պլանավորել էր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի վերացումը, այդ թվում՝ դժբախտ պատահարի նմանակման միջոցով:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին:
Հունիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, սպասվում է բարձր ջերմային ֆոն։