
Հնդկաստանի վարչապետը խոստացել է կարճ ժամանակում երկիրը դարձնել ԱՄՆ-ի նման

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ Հնդկաստանը շուտով կդառնա մի երկիր, որը նման է Միացյալ Նահանգերին իր քաղաքացիների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման տեսակետից: Այս մասին Մոդին հայտարարել է՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով հնդկական սփյուռքի ներկայացուցիչների առջեւ։
«Ձեր սրտերը հարցնում են ձեզ, թե երբ է ձեր երկիրը դառնալու այնպիսին, ինչպսին ԱՄՆ-ն է: Ես ձեզ հավատացնում եմ, որ դա տեղի կունենա ձեր կյանքի օրոք»,- հունիսի 26-ին Մոդիի խոսքից մեջբերում է անում ԻԱՆՍ գործակալությունը:
Հնդկաստանի վարչապետը Վաշինգտոնում է գտնվում պաշտոնական այցով, հունիսի 26-ին սպասվում Է նրա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հունիսի 25-ին Մոդին հանդիպում Է ունեցել հնդկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որի անդամների թիվը, տարբեր գնահատումներով, հասնում է շուրջ 5 միլիոնի: Իր ելույթում նա նշել է, որ Հնդկաստանից շատ գաղթածներ Ամերիկայում հաջողության են հասել այն պատճառով, որ ԱՄՆ-ում նպաստավոր պայմաններ կան զարգացման համար:
«Ձեր հաջողության պատմությունը պարզ պատճառ ունի. դուք այստեղ բարենպաստ պայմաններ եք ստացել,- ասել է Մոդին:- Նույնքան տաղանավոր հնդիկներ՝ 1 միլիարդ 250 միլիոն մարդ, մնացել են Հնդկաստանում, այժմ նրանք էլ նպաստավոր պայմաններ կստանան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: