Բաժիններ՝

Թրամփը կպատմի էներգակիրների շուկայում ԱՄՆ-ի նոր դերի մասին. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ ուշադրությունը կենտրոնացնել էներգակիրների մատակարարումների բնագավառում Միացյալ Նահանգների գերիշխող դիրքի ամրապնդման վրա: Մի շարք պլանավորված ելույթների ընթացքում պետության ղեկավարը մտադիր է հանգամանորեն կանգ առնել երկիրը շուտով նավթի, բնական գազի եւ ածխի զուտ արտահանողի վերածելու գաղափարի վրա: Այդ մասին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը:

Գործակալությունը վկայակոչում է Սպիտակ տան աղբյուրներ: Նրանց տեղեկությունների համաձայն՝ հունիսի 29-ին Թրամփը ծրագրային ճառով հանդես կգա ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունում, որտեղ կշարադրի իր տեսակերպը, թե ինչպես ամերիկյան Էներգակիրների արտահանման ավելացումը կօգնի ընդլայնելու ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում, ամրապնդելու հարաբերությունները դաշինակիցների հետ եւ կայունացնելու աշխարհի շուկաները: Էներգետիկայի նախարարության ղեկավար Ռիք Փերին կարծարծի համանման թեմաներ, բայց հունիսի 27-ին Միացյալ Նահանգների ընկերությունների ղեկավարության եւ փորձագետների հետ կայանալիք հանդիպմանը:

«Մենք արդեն ապրում ենք ոչ թե էներգետիկական պակասի, այլ Էներգետիկական առատության դարում: Այս փաստը միանգամայն նոր տեղ Է հատկացնում Միացյալ Նահանգներին: Դա թույլ Է տալիս ԱՄՆ-ում օգտվել մատչելի եւ հուսալի Էներգակիրներից եւ մեզ կարեւոր առավելություն Է տրամադրում մրցակցային պայքարում»,- մեջբերում է գործակալությունը գլոբալ Էներգետիկայի հարցերով նախագահի օգնական Դեյվ Բենքսի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս