Բաժիններ՝

50 հազար մարդ 90 կմ երկարությամբ «կենդանի շղթա» է կազմել՝ պահանջելով Բելգիայում փակել ԱԷԿ-ները

Ավելի քան 50 հազար մարդ հունիսի 25-ի երեկոյան 90 կիլմետր երկարությամբ «կենդանի շղթա» են կազմել Լյեժի մերձակա Tihange ատոմային էլեկտրակայանի ցանկապատից մինչեւ Գերմանիայի Ախեն քաղաք: Այս կերպ նրանք պահանջել են փակել Բելգիայի՝ իրենց պաշարն սպառած երկու ատոմակայանները։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ակցիայի կազմակերպիչների՝ Stop Tihange&Doel խմբի ներկայացուցիչ Կլեմենտին Սքեւանը, իրենք էլ «չէին սպասում այս հանպատրաստից ցույցի այսքան զգալի մասնակիցների»:

«Կենդանի շղթան» անցել է երեք սահմանակից երկրների՝ Բելգիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի տարածքով: Մարդիկ կանգնել էին յուրաքանչյուր երկրորդ մետրի վրա՝ ձեռքներին բռնելով պլակատներ եւ զանազան դիտազննական քարոզչություն. ինչպես, օրինակ, ատոմակայանի՝ կարմիր ժապավենով կապված կոնաձեւ ծխնելույզների կոպիտ մոդելներ՝ «Կա՛նգ առ» մակագրությամբ:

Ակցիային նաեւ մասնակցում էին Բելգիայի խորհրդարանի, ինչպես նաեւ Վալոնիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանների մի շարք պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ տեղական վարչակազմերի պաշտոնյաներ: Բելգիայի երկու ատոմակայաններն ապահովում են թագավորության էներգասպառման մինչեւ 60 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս