
Հաքերները ԻՊ-ին զորակցող կարգախոսներ են զետեղել Օհայոյի նահանգապետի կայքում

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը պաշտպանող ցանցահենները հունիսի 25-ին կառավարական մի քանի պորտալներ են «կոտրել» ԱՄՆ-ում, ինչի մասին հայտնել է Associated Press-ը։
Գրոհի ենթարկված ռեսուրսների թվում է Օհայոյի նահանգապետ հանրապետական Ջոն Քեյսիքի կայքը: Team System Dz-ի ցանցահեններ անունից հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ բոլոր ամերիկացիները պատասխան են տալու արյան այն յուրաքանչյուր կաթիլի համար, որը հեղվել է մուսուլմանական երկրներում: Ուղերձն ավարտվում է ԻՊ-ին սիրո խոստովանությամբ:
Համանման հաղորդագրություններ են զետեղվել Բրուքհեյվեն քաղաքի (Նյու Յորքի նահանգ) եւ Հաուարդի օկրուգի (Մերիլենդի նահանգ) կայքերում: