Բաժիններ՝

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է. պարզվել է գտնվելու վայրը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը:

Հունիսի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Թ. Աթանեսյանը հայտնաբերվել է Կապան քաղաքում: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը:

Աղջիկը հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930