««Հյուսիսային հոսք-2»-ի միջոցով Ռուսաստանը վրեժ է լուծում Ուկրաինայից». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմամբ Ռուսաստանը մտադիր է վրեժխնդիր լինել Կիեւից: Այդ մասին գրել է Կորեսպոնդենտ.net-ը:
Նրա խոսքով՝ գազատարի նախագիծը տնտեսական կամ էներգետիկական նպատակներ չի հետապնդում: «Հյուսիային հոսք – 2»-ի միջոցով Ռուսաստանը ցանկանում է առաջին հերթին Ուկրաինային զրկել այն երկու միլիարդ դոլարից, որը նա ստանում էր գազի տարանցումից, նշել է Պորոշենկոն:
«Դա շատ լուրջ սպառնալիք է Ուկրաինայի համար, որն ստեղծում է Ռուսաստանի Դաշնությունը»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: