«Հիմա մենք ի՞նչ ենք ուզում` բարձրացո՞ւմ, թե՞ իջեցում». Նիկոլ Փաշինյան

«Պետական կառավարման տարբեր բլոկների ներկայացուցիչները տարբեր տրամադրությամբ են խոսում նավթի համաշխարհային գների անկման մասին, տնտեսագետները` տխուր, իսկ ռազմական ոլորտը` բավականին ուրախ։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում` բարձրացո՞ւմ, թե՞ իջեցում։ ՎՊ տվյալներով` միայն պետական պարտքի սպասարկման համար 2020թ. 1 մլրդ դոլար է պետք»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Վ.Արամյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների համար ցանկալի նավթի ցածր գինը:

Նախարարը նավթի գները համեմատեց ծանրոցներ բարձրացնելու հետ, երբ կարողությունը 70 կգ է , բայց պետք է բարձրացնել 120 կգ.

«Երբ տնտեսական անկում ենք ունենում, ապա այդ ծանրությունը մնում է մեր վզին։ 2013թ. 500 մլն-ի պարտատոմս վերցրինք, սակայն այն ամբողջովին չենք մարելու։ Կարող ենք մարել, սակայն` իմա՞ստը։ Այդ իմաստով է ՎՊ-ն ասել 2020թ. մասին։ Ընտրելու ենք այն հարմար պահը, որ շուկան բարենպաստ կլինի ու պարտատոմսերի այդ վերաթողարկումը կանենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930