Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են այն ֆիրմայի աշխատակցուհուն, որը պարտավորագրեր է կատարել Պենտագոնի եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների համար, գաղտնի տվյալների հարապարակման մեղադրանքով, որոնք վերաբերում են Ռուսաստանին վերագրվող ցանցահենային գրոհին:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի փեսան` Էքրեմ Յեթերը երկրում գյուլենականների դեմ տարվող գործողության շրջանակում կալանավորվել է:
Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կառավարությունները ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ նրան լոգիստական աջակցություն են ցույց տվել:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի ընտանիքը բավական մեծ կարողությունների տեր է: Մասնավորապես Հարությունյանն ու իր կինը միասին ունեն ավելի քան 300 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ամուսինների 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել լույս հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին:
Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արևմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել:
Բանաձևը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում:
Քաթարը մինչեւ մեկ միլիարդ դոլարի չափով փրկագին է վճարել Էմիրի ընտանիքի անդամների համար, որոնց պատանդ էին վերցրել Իրաքի տարածքում
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից այս տարվա հունվարին ազատված Արսեն Արշակյանն ընտանիքով գտնվում է ԱՄՆ-ում։ Մտերիմների կարծիքով, հնարավոր է այլևս չվերադառնա Հայաստան։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե արցախցիների համար անընդունելի են ԼՂ խնդրի կարգավորման և՛ Մադրիդյան, և՛ Կազանյան փաստաթղթերը: Նկատենք, որ այս փաստաթղթերի հիմքում դրված սկզբունքները նոր չեն, այլ դրանց շուրջ բանակցությունները եղել են դեռ 90-ականների սկզբից սկսած: Բանակցությունների հիմնական էությունն էլ հետևյալն է. «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, զուգորդված անվտանգության միջազգային երաշխիքներով»:
Դանակահարություն Երևանի Փափազյան փողոցի բնակարաններից մեկում։
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ևս 200 երիտասարդ մեկնեց Ծաղկաձոր՝ հերթական եռօրյա հավաք-հանգստի: Երիտասարդները խոստովանում են, որ տպավորված են նման հավաքներից և որ դրանք նպաստում են իրենց աշխարհընկալման ընդլայնմանը, համախմբմանը, նոր գաղափարների իրագործմանն ու ինքնադրսևորմանը:
Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաև օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրև թե եկել են Հայաստան և իրավաբանի, բժշկի կրթություն ստացել:
Հունիսի 6-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։
Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել և համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը:
Հունիսի 5-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 15 շենքը հոսանքազրկվել է, վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկուհի Հարիետա Թոմփսոնը 94 տարեկան հասակում Սան Դիեգոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) կազմակերպված վազքի շրջանակներում հաղթահարել է մարաթոնյան մրցատարածության կեսը (21 կիլոմետր եւ 97,5 մետր):
Warner «Հրաշք կինը» (Wonder Woman) ֆիլմի ֆինանսական հաջողության հետ կապված Bros կինոստուդիայի ակնկալիքները, որը նկարահանել է ռեժիսոր Փեթի Ջենքինսը՝ գլխավոր դերում դերասանուհի Գալ Գադոտի մասնակցությամբ, արդարանում են։
Կանադայի Ալբերտայի նահանգի բնակիչը որոշել է, որ վրա հասնող պտտահողմը խոտածակը խուզելուց հրաժարվելու պատճառ չէ:
Մաթեմատիկոս Ջերալդ Էյչսթեդը եւ ռեժիսոր Շոն Դորանը մոնտաժել են Յուպիտերի վիթխարի փոթորիկների վրայով թռիչքի տեսագրությունը:
Հունիսի 5-ին, ժամը 16:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Gucci իտալական նորաձեւության տոնը ներկայացրել է աքսեսուարների նոր ճանապարհային հավաքածու:
Բոլորը գիտեն, որ կիտրոնն օգտակար է, քանի որ մեծ քանակով վիտամին C է պարունակում։ Այն բազմաթիվ օգտակար ու զարմանալի հատկություններ ունի։ Ի՞նչ տեղի կունենա, եթե մի կտոր դնեք մահճակալի կողքին։