Ձերբակալվել է Պենտագոնի կապալառուն, որը հայտնել է ՌԴ-ին վերագրվող կիբեռգրոհի տվյալները. NBC
Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են այն ֆիրմայի աշխատակցուհուն, որը պարտավորագրեր է կատարել Պենտագոնի եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների համար, գաղտնի տվյալների հարապարակման մեղադրանքով, որոնք վերաբերում են Ռուսաստանին վերագրվող ցանցահենային գրոհին: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը։
Ինչպես նշել է գերատեսչությունը, խոսքը վերաբերում է 25-ամյա Ռիելիթի Լի Վիներին: Նա Pluribus International Corporation ընկերության աշխատակցուհի է, ընկերություն, որը պատվերներ է կատարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության եւ Միացյալ Նահանգների մի շաք հետախուզական գերատեսչությունների համար:
Վիներին ձերբակալել են հունիսի 3-ին, զանգվածային լրատվության միջոցին գաղտնի տվյալների հաղորդման մեղադրանքները նրան առաջադրվել են Օգասթա քաղաքում (Ջորջիայի նահանգ):
Հեռուստաալիքի տվյալներով՝ Վիներն էլեկտրոնային փոստով The Intercept ցանցային հրատարակությանն է ուղարկել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գաղտնի զեկույցը: Դրանում պնդվում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունն իբր կիբեռգրոհ է իրականացրել ծրագրային ապահովման առնվազն մեկ մշակողի վրա, որն ԱՄՆ-ում օգտագործվում է ընտրություններ անցկացնելիս, ինչպես նաեւ շուրջ 100 խաբեբայական նամակներ է հղել ընտրական կոմիտեներին՝ անձական տվյալների հափշտակման նպատակով: Պորտալի կայքում մեջբերումներ են զետեղված զեկույցից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



