Բաժիններ՝

Քաթարն ահաբեկիչներին մեկ մլրդ դոլար է վճարել որպես փրկագին թագավորական ընտանիքի անդամների համար. FT

Քաթարը մինչեւ մեկ միլիարդ դոլարի չափով փրկագին է վճարել Էմիրի ընտանիքի անդամների համար, որոնց պատանդ էին վերցրել Իրաքի տարածքում: Այդ մասին հայտնել է The Financial Times (FT)-ը՝ վկայակոչելով գործարքին մասնակցած աղբյուրներ:

Զինված կազմավորումների եւ տարածաշրջանային իշխանությունների տեղեկատվությամբ՝ Դոհայում հարկադրված են եղել փրկագին վճարել այն 26 հոգու համար, որոնք Իրաքի հարավում մասնակցել են բազեներով որսին, եւ այն 50 զինվորականների համար, որոնց իսլամիստներն առեւանգել էին Սիրիայում: Պնդում են, որ Քաթարը վճարել է Մերձավոր Արեւելքում երկու ամենալուրջ ուժերի. Սիրիայում «Ալ Քաիդայի» ստորաբաժանումներից մեկին եւ Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցների: Գործարքը տեղի է ունեցել ապրիլին:

Փրկագնի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են չորս արաբական պետությունների արտակարգ քայլի ֆոնին. հունիսի 5-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով իսլամիստներին օժանդակելու մեջ: Նրանցից անմիջապես հետո Քաթարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարել են եւս մի քանի երկրներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930