Բաժիններ՝

Պտտահողմը կանադացուն չի խանգարել խուզել խոտածածկը

Կանադայի Ալբերտայի նահանգի բնակիչը որոշել է, որ վրա հասնող պտտահողմը խոտածակը խուզելուց հրաժարվելու պատճառ չէ: Լուսանկարը, որտեղ Թեունիս Վեսելս անունով տղամարդը շարունակում է աշխատանքը մոլեգնող տարերքի ֆոնին,
Facebook­-ում հրապարակել է նրա կինը։

«Գազանս խոտը հնձում է քամին մազերում»,­-գրել է նա լուսանկարի տակ: Կանադայի CBC News ալիքին տված հարցազրույցում Վեսելսը պատմել է, որ «մերթ ընդ մերթ աչքը գցում էր պտտահողմին»: «Լուսանկարում թվում է, թե այն շատ մոտ է: Դե, ոչ այնքան շատ հեռու, բայց բավականին հեռու մեզնից»,­-ասում է նա:

Վեսելսներն Ալբերտայում միակ մարդիկ չեն, որ նկարահանել են պտտահողմը: YouTube-­ում արագորեն տարածվում է այն տեսահոլովակը, որն արել է տեղացի բնակիցներից մեկը խանութից տուն գնալիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս