Gucci-ն ՉԹՕ-ներով և ծիածանով է զարդարել պայուսակները
Gucci իտալական նորաձեւության տոնը ներկայացրել է աքսեսուարների նոր ճանապարհային հավաքածու: Հունիսի 5-ին այս մասին հայտնել է Vogue-ը։
Շարքում տեղ են գտել ճամպրուկներ, ուսապարկեր եւ դրամապանակներ: Դրանք զարդարված են նամականիշերի եւ օդային փոստի դրոշմների, ծիածանով ՉԹՕ-ների եւ նորաձեւության տան արխիվներից տպիչների տեսքով վրակարվածքներով:
Մոդելներն արդեն հայտնվել են վաճառքում եւ ներկայացված են մակնիշի կայքում: Gucci իտալական նորաձեւության տունը հիմնվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից (Guccio Gucci): Ներկայում ընկերությունը մասնագիտացած է հագուստի, օծանելիքի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում: