ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն:
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կարողացավ ջախջախիչ հաշվով հաղթել Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հայ ֆուտբոլիստները մրցակցի դարպասը ուղարկեցին 5 անպատասխան գնդակ և ամբողջ հանդիպումն անցկացրին առավելությամբ, ինչը, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ սպասելի էր:
ԱՄՆ Պետդեպը քննադատել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի և «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի՝ Ադրբեջանում կատարված ձերբակալությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo-ն:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա նորամուծությունն այն էր, որ հանդիսատեսին ընդգրկեցին, և ասացին, թե ինչ ֆիլմ կցանկանային բերել Կաննի փառատոնից: Արդյունքում՝ 8 ֆիլմ բերվեց կինոփառատոնից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ կոչերն ու պահանջները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հանգստյան օրերին հաջող խաղաց ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականը, այլև Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը: Հայ երիտասարդ ֆուտբոլիստները կարողացան հաղթանակ տանել 1:0 հաշվով: Միակ գոլը հեղինակեց Հակոբ Հակոբյանը:
Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին կարող է կարիերան շարունակել «Էվերթոնում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արտակ Բալայանն ազատվել է Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ:
ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան «բազմաթիվ զոհեր»:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի փեսան երկրում գյուլենականների դեմ տարվող գործողության շրջանակում ձերբակալվել է:
Անցած շաբաթ սոցիալական ցանցերը, մամուլը, քննարկումների այլ հարթակներ ուղղակի ողողվեցին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ծխելու դեմ պայքարի մասին մի հայտարարությամբ։ Հայաստանն անցնում է ծխելու դեմ պայքարի կոշտ մեթոդների։ Տուգանքներ, արգելքներ, ծխելու համար նախատեսված վայրերի սահմանափակում։ Մի կողմից դրական թվացող այս նախաձեռնությունն իրականում ունի բազմաթիվ ենթաշերտեր, որոնք, հատկապես մեր իրողությունների պայմաններում, կարող են նոր խնդիրներ հարուցել։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է։
Հանգստյան օրերին սոցիալական ցանցերում սկսվեց տարածվել նոր խարդախության տեսակ: Տարածվում է հայտարարություն, թե ինչ-որ խոշոր ավիաընկերություն պատահականության միջոցով նվիրում է ինքնաթիռի անվճար 2 տոմս:
Նախապատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 5:0 հաշվով գերազանցեց Սենթ Քիթս և Նևիսի թիմին: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Քաթարի բնակիչները հունիսի 5-ին շտապ կարգով սննդամթերք ու խմելու ջուր են գնում պետության հետ մի շարք երկրների դիվանագիտական հարաբերությունների խզման ֆոնին:
Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողությունների հանգամանքները հետաքննող բրիտանական ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հայտնի է Լոնդոնյան կամուրջի շրջանում երեք հարձակվողների ինքնությունը:
Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենցել Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) հերթական նիստը, որին մասնակցել են կազմակերպության անդամ և ոչ անդամ մի շարք երկրներ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրաժարվել է հանդիպել Անկարա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այս պահին անհնար է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացիներին:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել է երկրի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյի պաշտոնաթողությունը՝ նրան մեղադրելով ոստիկանական կադրերի կրճատման մեջ:
Կիրակի, հունսի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին «Վաճառք» թիմը և «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը:
2018 և 2019 թվականների համար ՀԲ-ն բարելավվել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, համապատասխանաբար, 0.1 և 0.2 տոկոսային կետերով։
Արտաշատցի Կարեն Ստեփանյանը ծնվել է 2006 թվականին: Հիվանդանոցից դուրս է գրվել որպես առողջ նորածին:
Իրանը երկխոսության կոչ է անում Քաթարին եւ Պարսից ծոցի երկրներին: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Երգիչ Ռամիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նրանց հաջողվել է զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ երկու օրվա ընթացքում նրանց հետ կհանդիպեն և հարցը լուծում կստանա: Ներկաները շնորհակալություն ասացին, ու հեռացան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հանդես է եկել ներգաղթի վերաբերյալ իր հրամանագրերի պաշտպանությամբ, որոնք սահմանափակում են մի շարք մուսուլմանական պետություններից քաղաքացիների մուտքը երկիր։