«Եթե Ադրբեջանը շարունակի շատ «խոսել», ավելի շատ բան ունենք ասելու, և հաջորդ ասելը Բաքվում կլինի»

Այսօր Շուշիի ազատագրման 25 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին և Շուշիի այգում կազմակերպված ճաշկերույթին մասնակցում էին նաև Գագիկ և Մխիթար Ավշարյան եղբայրները, որոնք մասնակցել են Շուշիի ազատագրմանը և առաջինն են իրենց զրահատեխնիկայով մտել քաղաք:

168.am-ի հետ զրույցում Արցախի զրահատանկային ծառայության հիմնադիր, գնդապետ Գագիկ Ավշարյանը ողջունեց ազատամարտի բոլոր հերոսներին, զինվորներին ու ժողովրդին:

Նա վստահություն հայտնեց, որ հակառակորդի ցանկացած ոտնձգություն արժանի հակահարվածի կարժանանա:

«Մենք ինչ ասելու էինք Ադրբեջանին, ասել ենք 92-94թթ., իրենք լավ չեն հասկացել, անցած տարի էլ մեր երեխեքն են ասել: Բայց եթե շարունակեն շատ «խոսել», ավելի շատ բան ունենք ասելու: Եվ հաջորդ ասելը Բաքվում կլինի»,- հայտարարեց Գագիկ Ավշարյանը:

Լուսանկարում՝ Գագիկ Ավշարյանը ձախից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031