«Տառապանքները, որոնք բերում են պատերազմները, չպետք է կրկնվեն». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առթիվ: Նա, շնորհավորելով օրվա առթիվ, նշել է, որ պատերազմները չպետք է կրկնվեն:

«Մեր երկրի պատմության մեջ Մայիսի 9-ը մեծ օր է: Հրավառության զարկը, որը հնչում է եվրասիական ամբողջ տարածքում, հիշեցնում է մեր պապերի ռազմական սխրանքի մասին` 72 տարի առաջ հաղթահարելով դաժան ագրեսորին` գերմանական ֆաշիզմին»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ 4 տարի տևած պատերազմական գործողությունները լցված են եղել ցավով, կորուստներով, դժվարությունները հաղթահարելով, արցունքներով և հաղթանակի համար հպարտությամբ, ինչպես նաև հերոսական օրինակներով, ռուսների, հայերի, բելառուսների և ղազախների, ղրղզների, տասնյակ այլ ազգերի ներկայացուցիչների միավորմամբ:

Նա նշել է, որ մեր բոլորի համար Հաղթանակի օրվա գլխավոր խորհրդանիշն է մեր ազգերի քաջությունը, որ կարողացան միասին` ուս ուսի տված, պաշտպանել սեփական տունը, իրենց հարազատներին, մտերիմներին, չվախենալ մահից և հաղթել` հանուն խաղաղ կյանքի:

«Այսօր մենք ասում ենք երախտիքի խոսքեր վետերաններին, այն մարդկանց, առանց որոնց չէր լինի այս մեծ հաղթանակը, ովքեր անձնվիրաբար ապրում էին և զոհվում պատերազմի դաշտում: Մենք ցավով ենք հիշում այն մարդկանց,  ովքեր մնացին կռվի դաշտում: Ես համոզված եմ` տառապանքները, որոնք բերում են պատերազմները, չպետք է կրկնվեն: Այդ իսկ պատճառով Հաղթանակի օրը հիշեցնում է բոլորին այն, որ մենք պետք է ապրենք խաղաղության մեջ, գտնենք համաձայնության գալու հնարավորություններ  և փնտրել այն, որ միավորում է ազգեր և պետություններ»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս