Սերխիո Ագուերոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», բայց բացառել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը
Արգենտինացու ապագան կորոշվի Պեպ Գվարդիոլայի հետ զրույցից հետո: Նախորդ շաբաթ բրիտանական մեդիան հաղորդել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գնել Սերխիո Ագուերոյին, և առաջարկել էր նրան տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ: Ինչպես հաղորդում է Goal-ը, ֆուտբոլիստը բացառում է կարիերայի նման շարունակությունը:
Մրցաշրջանի ավարտից հետո Ագուերոն պատրաստվում է պարզել Գվարդիոլայից, թե ինչ դերում է իսպանացին պատրաստվում իրեն օգտագործել ապագայում: Հարձակվողն ուզում է միշտ դաշտ դուրս գալ հիմնական կազմում և կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», եթե չստանա նման երաշխիքներ:
«Մանչեսթեր Սիթիում» կարծում են, որ Ագուերոյի ստատուսին համապատասխան հոնորար կարող են առաջարկել միայն չինական ակումբները:
2016-17թթ. մրցաշրջանում Ագուերոն «Սիթիի» կազմում անցկացրած 42 խաղերում դարձել է 31 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը