
«Ինչո՞ւ տոնեցի «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլը. սա բիզնես է». «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեք

«Ես մեծացել եմ Մանչեսթերում, և դա յուրահատուկ տեղ է իմ կյանքում: Բայց երբ մենք դաշտ ենք դուրս գալիս, ապա դա բիզնես է: Երբ դու խփում ես, դու պետք է երջանիկ լինես: Դա նորմալ է: Հաշվի առնելով մեր դիրքն աղյուսակում՝ մեզ համար շատ կարևոր էր հաղթելը»,- Ուելբեքին է մեջբերում Goal.com-ը:
Ուելբեքը դարձավ գոլի հեղինակ ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրած խաղում (2:0):
2015 թվականին նրա խփած գոլը դուրս թողեց մանկունյանցիներին Անգլիայի գավաթից: Այն ժամանակ Ուելբեքը նույնպես տոնեց հաջողությունը:
Դենի Ուելբեքը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմում 2008-14թթ.: «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 142 խաղերում նա դարձել է 29 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը