Բաժիններ՝

Արցախում վթարից զոհված զինծառայողը 56 օրից պետք է զորացրվեր. news.am

Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված զինծառայողներից 20-ամյա Ռաֆայել Բիշարյանի զորացրվելուն մնացել էր 56 օր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց զոհված զինվորի մորաքրոջ դուստրը:

«Զորակոչվել էր 2015 թվականի հուլիսի 6-ին: Ծառայությանը մնացել էր 56 օր: Անհավատալի է, սպասես, որ 56 օրից տղադ կվերադառնա տուն ու դին մեզ հասնի: Անհնար է հավատալ: Տեղեկություն չունենք՝ ու՞ր էին գնում, միայն գիտենք, որ զորամասից դուրս են եկել, ճանապարհին ընկել են ջրհորը:

Վերջին անգամ դեկտեմբերին է տուն եկել: Հեռախոսով մի երկու օր առաջ տղայիս հետ էր խոսել, կարճ, ինչպես եք, ինչպես են տանեցիները: Շատ ուրախ էր, շատ գոհ էր իր ծառայությունից: Իրեն շատ սիրում էին զորամասում, հարգում էին, ինքն էլ իրեն շատ լավ էր զգում: Հրամանատարները բոլորը գոհ էին նրանից: Մեծ սպասումներով էր վերադառնալու տուն: Շատ քիչ էր մնացել, 56 օր»,- ասաց զարմուհին:

Ռաֆայել Բիշարյանը քույր ու եղբայր ուներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս