«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
«Մեր քոլեջի սկզբունքները, ցանկություններն ու նպատակներն այնքան փոխկապակցված են այն ամենին, ինչ հիմա այստեղ անում ենք. «Ավրորա»-ն ՝մարդասիրության համար, միասին ապրել սովորելու համար: Մենք ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու համար, որպեսզի օգնենք միասին հասկանալ՝ ինչ է կատարվում աշխարհում այսօր»,- ասաց նա:
Արևելյան Աֆղանստանի Հոսթ քաղաքում Ռամադանի առաջին օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբը է պայթել՝ խլելով 18 մարդու կյանք:
«Վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Դա ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում աշխատակազմն ուռճացված է եղել, նման բան չկա, այլ պարզապես ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»,-ասաց Վարդան Հարությունյանը:
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության աշխատակիցները գտնում են, որ երկրում ապրում են 23 հազար ջիհադական ծայրահեղականներ:
Եռաբլուրում շաբաթօրյակը` ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ։ Լուսանկարները՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
«Դրանք կարևոր են, քանի որ ԵԱՏՄ շուկաներ ապրանքների արտահանման համար կարող են առաջանալ խնդիրներ, և այս դեպքում շատ կարևոր է ապահովագրությունը թե ֆինանսական առումով, և թե ֆորս մաժորային իրավիճակներում պարագայում»,- ասաց նա:
«Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավրորայի» երկխոսությունները Դիլիջան քոլեջում (ուղիղ)
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը 2019թ. կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը:
Շրջանավարտին առևանգել է մի 25-ամյա երիտասարդ:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում աճող լարվածությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանականերում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ կարծես թե մեղմացավ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» կայքը:
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո» գրքի շնորհանդեսը:
Երևանում մայիսի 27-ին մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ նիստը, որը նախագահում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը մասնակցել է ընդունելության:
«Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ:
Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ:
Փա՛ռք աստծո, այսօր ունենք կայացած, հզոր Հայաստան, ունենք ամուր պաշտպանված Արցախ եւ Հանրապետության նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կարողանում ենք երաշխավորել մեր ինքնիշխանությունը, տարածքների ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը:
Շրի-Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս 99-ը համարվում է անհետ կորած:
Արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 69 մլն 817 հազար 831 դոլար 481.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78 մլն 74 հազար 758 ԱՄՆ դոլար 482.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:
Քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեվ Բժեզինսկին վախճանվել է կյանքի 90-րդ տարում Վիրգինիա նահանգի ՖոլսՉերչ քաղաքի հիվանդանոցում:
Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին:
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր։ Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ․, սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում։ Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով։ Հատկապես ոգևորված չեն Հարությունյանի հետ աշխատած անձինք։
Լոռու մարզի Ծաղկաշատ և Ծաթեր համայնքներում երեկ տեղացել է կարկուտ։ «Հիմա ցեխ է, չենք կարողանում մտնել դաշտերը, որպեսզի պարզենք վնասի չափը»,- ասել է Ծաթերի համայնքապետ Միշայիլ Ղալայանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո Մարտուն Գրիգորյանը խորը ընկճախտի մեջ է։ Նա չի շփվում ոչ լրագրողների, ոչ քաղաքական թիմի անդամների հետ։