
«Մենք արդյունաբերության ոլորտում խնդիրներ ունենք». Մարտին Սարգսյան

ԵԱՏՄ շուկա արտահանում իրականացնելու առումով առկա է ապրանքների ապահովագրության անհրաժեշտություն: Այս մասին այսօր «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև գործարքների ժամանակ վարկերի տր ամադրման հետ կապված:
«Դրանք կարևոր են, քանի որ ԵԱՏՄ շուկաներ ապրանքների արտահանման համար կարող են առաջանալ խնդիրներ, և այս դեպքում շատ կարևոր է ապահովագրությունը թե ֆինանսական առումով, և թե ֆորս մաժորային իրավիճակներում պարագայում»,- ասաց նա:
Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ունի մեծ ներուժ գյուղատնտեսական արտադրանքների արտահանման համար: Նրա խոսքով՝ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը, որը Հայաստանում կարող է նաև տնտեսական լոկոմոտիվ հանդիսանալ:
«Մենք արդյունաբերության ոլորտում խնդիրներ ունենք: Այս ոլորտում էլ հարկավոր է ընտրել այն ճյուղերը, որոնք զարգացման ներուժ ունեն: Պետք է բոլոր ուժերը ներդնել դրանց վրա, որպեսզի կարողանանք դրանք զարգացնել»,- հավելեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը: