Բաժիններ՝

Օբամեյանգը ցանկանում է հեռանալ Գերմանիայից

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի՝ Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը դառնում է ավելի հավանական: Ըստ գերմանական Bild-ի՝ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկություն էր արել դորտմունդյան ակումբին, և Օբամեյանգի տրանսֆերի այս տարբերակը համարվում է ամենահավանականը:

Նշենք նաև, որ Օբամեյանգի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ գործում է մինչև 2020 թվականը:

Օբամեյանգին իրենց կազմում ցանկանում են տեսնել մի շարք ակումբներ, բայց ամենից շատ շրջանառվում է «Մանչեսթեր Յունայթեդի» և   Մադրիդի «Ռեալի» անունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031