Կյանքի 74-րդ տարում Հռոմի հիվանդանոցում վախճանվել է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, որին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները «Քիշմիրի թագուհի» էին կոչում:
Մայիսի 26-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
62-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած։
Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում են դավաճանության համար: Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի ու ևս մի քանի անձանց: Սուլթանաբադում կոտորել են մի քանի հայ ընտանիք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։
Իրանի քաղաքացին միջազգային հետախուզման մեջ էր գտնվում խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով:
Թորքիայի կառավարությունը վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի գործը:
Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:
Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևից, որը դատապարտում է մայիսի 16ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության:
«Մեր խնդիրը ոչ միայն պատերազմական վիճակում երկրի շահը ներկայացնելն էր, այլ ինստիտուտ ստեղծելը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Եվ´ ռազմավարությունը, և´ վերջինիս ձևավորման գործընթացը տարածաշրջանում իրականացվել են բացառիկ եղանակով, որը նախաձեռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և իր աջակցությունն ստացավ Ճապոնիայի Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Այդ լուսանկարներում թաղապետը գործնական կեցվածքով նստած է եւ ցուցադրում է իր թանկարժեք բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները: Թվով 17 այդպիսի լուսանկար կա նրա էջում:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ:
ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում: Պարզվում է՝ ավելի քան 800 հոգանոց աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում, պարզապես գրանցված են որպես աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում պետբյուջեից: Պարզվել է նաև, որ անգամ հնարավոր չէ այդքան մարդու տեղավորել խորհրդարանի շենքում:
Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող միլիոնավոր հայեր առանց տատանվելու կասեն՝ «ես հպարտ եմ, որ հայ եմ»: Եվ դա հրաշալի է՝ երբեք չի կարելի ուրանալ ազգությունը, այն պետք է լինի քո ներաշխարհի, քո մտածելակերպի անբաժանելի մասը:
Չեռնոգորիայի նախարարների կաբինետի ղեկավար Դուշկո Մարկովիչը կարեւորություն չի տվել այն բանին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕճի գագաթնաժողովում լուսանկարվելու համար տեղեր զբաղեցնելու ժամանակ:
«Չորրորդ իշխանություն» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը:
Կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվել:
ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունը կատարել է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Սիցիլիայում մեկնարկում է G7 խմբի ղեկավարների գագաթնաժողովը: Այս տարի այն անցկացվում է 43-րդ անգամ: Աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների խումբը նախագահող Իտալիան գագաթնաժողովի անցկացման վայր է ընտրել Տաորմինա ոչ մեծ քաղաքը, որը գտնվում է Սիցիլիա կղզու արեւելյան մասում:
Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից եւ ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով:
Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի Ժուռնալիստների միության ղեկավար, 86-ամյա Աստղիկ Գեւորգյանը։
Պարզվում է Երեւանում կան դպրոցներ, որտեղ տեղադրված տեսախցիկները տասնյակներով են հաշվվում: Ընդ որում, երբեմն դրանք նախատեսված են եղել նաեւ դասասենյակներն ու ուսուցչանոցները հսկելու համար: