
Ցուկերբերգը գիտական աստիճան է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդում գիտական աստիճան է ստացել այն բանից 12 տարի անց, ինչ թողել է համալսարանը: Այս մասին նա ինքն է գրել Facebook-ի իր էջում:
«Մայրի՛կ, ես քեզ ասում էի չէ, որ կվերադառնամ եւ աստիճան կստանամ»,-գրել է Ցուկերբերգը Facebook-ում: Ցուկերբերգը դարձել է իրավունքի դոկտոր:
Ապագա միլիարդատերը Հարվարդում սովորել է 2002 թվականից: 2004 թվականին նա դարձել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը, իսկ հաջորդ տարի թողել է համալսարանը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընկերության զարգացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Gepostet von Mark Zuckerberg am Donnerstag, 25. Mai 2017