Բաժիններ՝

«Առաջվա սանրվածքները մոդելային էին, իսկ հմի տղեքը չոլքա կթողնին»

«84-ամյա վարպետ Խանիկը. Լենինականի ճանաչված վարսավիրը։

«Էս տարիքում ոչ ձեռս կդողա, ոչ՝ աչքս է քոռցե, ընչի՞ չաշխատիմ: Եթե մասնագիտությունդ կսիրես, ուրեմն պտի աշխատիս»,- վարպետ Խանիկի եւ asparez.am-ի թղթակցի ցրույցը վարսավիրանոցում այսպես է սկսվում:

Զրուցակիցը 84-ամյա ճանաչված վարսավիր, վարպետ Խանաեւ Արհեստակյանն է: Գյուրմրեցիներին նա հայտնի է վարպետ Խանիկ անվամբ. վարպետն արդեն 61 տարի շարունակ աշխատում է Գյումրու կենտրոնական հրապարակից զբոսայգի տանող ճանապարհի ամենահին վարսավիրանոցում:

«1956 թականից կաշխատիմ»,-հիշում է վարսավիրը եւ պատմում, որ հայրը զինվորական է եղել, ծառայել է սովետական բանակում: Մի անգամ տուն է բերել վարսավիրի գործիքներ: Վարպետ Խանաեւը սկսել է բակի երեխաների մազերը կտրել, հարդարել:

«Հերս, որ էդ գործիքները բերավ, սկսեցի աջ ու ձախ մայլի էրեխեքի մազերը կտրել, ըդպես դառա վարսավիր»,-ասում է վարպետ Խանիկը, ով մանկության տարիներին երազել է բժիշկ դառնալու մասին: Այսօր վարպետի որդին ունի բժշկի մասնագիտություն:


Բժշկի ճերմակ խալաթի մասին երազող, բայց Սարատովում ավիաէլեկտրոմեխանիկի մասնագիտություն ուսումնասիրած Խանաեւ Արիստակեսյանին հայրը թույլ չի տվել աշխատել մասնագիտությամբ:

«Մի ժամանակ պլոտնիկություն էրեցի, բայց տեսա, որ խարդախությունը շատ է: Ըսեցի՝ գնամ հայելու դիմացը կայնիմ, աշխատիմ, հաճախորդը հայելու միջից ինչ տեսավ, զգաց՝ թող ըդոր գյորա վճարե»,-անկեղծանում է վարպետը:

Վարպետ Խանիկին Խանաեւ անունը կնքել է պապիկը: Ասում է՝ այդ տարիներին արդիական են եղել Խանիկ, Վանիկ եւ Ջանիկ անունները: Վարպետն ասում է նաեւ, որ այսօր փոխվել են ոչ միայն անունները, այլեւ՝ սանրվածքները:

«Առաջվա սանրվածքները մոդելային էին, գեղեցիկ, իսկ հմի տղեքը չոլքա կթողան, աչք ու երես կփակվի: Տղեն էլ մա՞զ երկարացնի, էդ ի՞նչ բան է, կամ գլուխը թրաշում են, իսկ դեմքի վրա մորուք են պահում: Չեմ ընդունում էդ ամեն ինչը: Մեր կուլտուրայի մինիստրը պետք է դրանց դեմը առնի, որ գոնե բեմ չելնին, երգեն: Գլուխը սափրած, դեմքը՝ մորուքով, էդ ի՞նչ մոդա է, պարսկական բան է»,-նշում է վարպետ Խանիկը եւ որպես տղամադրու սանրվածքի դասական օրինակ ցույց տալիս հայ քաղաքական եւ պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988) Կարեն Դեմիրճյանի լուսանկարը, որ փակցրել է հաճախորդներին սպասարկող հայելու վրա»,-գրում է asparez.am-ը։

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս