Բաժիններ՝

Հաղորդում. ոստիկանները հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Այսպես, Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել և դիմում ներկայացրել այն մասին, որ 01.05.2017թ.-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ երիտասարդներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ծառայողներ, առանց պատճառը հայտնելու հայհոյել են իրեն, մահակներով և ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ քրեական գործ հարուցելը նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս