Բաժիններ՝

Քրեական գործ՝ ոստիկանի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ:

Այսպես, Ս. Հ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 20.04.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցը նույն բաժնում բռնություն է գործադրել իր նկատմամբ` հարվածներ հասցնելով որովայնին: Ըստ Ս. Հ.-ի` ոստիկանն իրեն խոշտանգել է` 29.12.2014թ.-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցություն ունենալու վերաբերյալ խոստովանություն ստանալու նպատակով, նաև սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը խնդիրներ կունենա և կդատապարտվի երկարաժամկետ ազատազրկման:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս