Բաժիններ՝

ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր միջբանկային վարկերն ավելացել են

ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր միջբանկային վարկերը 2017 թվականին մարտին կազմել են 66 մլրդ 520 մլն դրամ, որից 11 մլրդ 440 մլն-ն արտարժույթով, իսկ 55 մլրդ 80 մլն-ը` ՀՀ դրամով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր միջբանկային վարկերը կազմել էին 51 մլրդ 233 մլն դրամ: Այդ թվում 25 մլրդ 964 մլն-ը` արտարժույթով, իսկ 25 մլրդ 269 մլն-ը` ՀՀ դրամով:

Մեկ տարվա ընթացքում միջբանկային վարկերի ընդհանուր ծավալն ավելացել է 15 մլրդ 287 մլն դրամով: Արտարժույթով տրամադրված միջբանկային վարկերի ծավալն այս տարվա մարտին նվազել է 14 մլրդ 524 մլն դրամով, իսկ ՀՀ դրամով միջբանկային վարկերի ծավալն ավելացել է 29 մլրդ 811 մլն-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս