
Հնդկաձավարի շիրակյան համի գաղտնիքը

Tsayg.am-ը գրում է. «Արտադրված է Բավրայում» պիտակով հնդկաձավարը շուտով տեղական շուկա կմտնի: Բարձրադիր բնակավայրում դեռ տարիներ առաջ են գտել որակյալ հնդկաձավար աճեցնելու գաղտնիքը: «Նոր հատիկ» գործարանի շինարարությունը կավարտվի հաշված օրեր հետո: Արտադրամասում կվերամշակվի ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու և Արագածոտնի մարզերից ստացված բերքը: Հնդկաձավարի մշակումը նաև էապես կխթանի մեղվաբուծությունը. 1 հա ցանքատարածքից կարելի է ստանալ 90-ից մինչև 500 կգ մեղր: